Զախարովայի հայտարարությունը Հայաստանում կայանալիք ընտրությունների վերաբերյալ

Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը շարադրել է նախագահ Վլադիմիր Պուտինը, և այն փոփոխությունների չի ենթարկվել, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, որոնք Հայաստանում պետք է անցկացվեն հունիսի 7-ին՝ բառացիորեն այս օրերին, ապա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը (Հայաստանի վարչապետ) Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը… մեր դիրքորոշումը շարադրել է, և այդ դիրքորոշումը ոչ մի փոփոխություն չի կրել»,- գործակալությանն ասել է Զախարովան։

Leave a Comment