TRIPP-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեց

TRIPP-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեց

Ստորագրվել է TRIPP-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը. հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Ստորագրելուց հետո ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Սիրելի քաղաքացիներ, վայրկյաններ առաջ ձեր աչքի առջև ես ստորագրեցի TRIPP-ի վերաբերյալ Միացյալ Նահանգներ-Հայաստանի Հանրապետություն շրջանակային համաձայնագիրը: Հիշում եք, օրեր առաջ այն նախաստորագրվել էր իմ և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից մայիսի 26-ին՝ իր Հայաստան կատարած այցի ընթացքում և հիմա ահա պետքարտուղար Ռուբիոն իր ստորագրություններն է դրել համաձայնագրի տակ և ուղարկել»,-ասել է ԱԳ նախարաը և հավելել, նա ևս այժմ հայկական կողմի ստորագրությունները դրեց սրանով հեռավար ստորագրման գործընթացը ավարտված է։

«Համաձայնագիրը պատրաստ է վավերացման»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment