Սասուն Միքայելյանի տղաները փորձում են սպառնալիքով ձայներ հավաքել ՔՊ-ի օգտին․ ԶԼՄ

Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանի որդին՝ Մեխակ Միքայելյանը, սպառնալիքներով փորձում է ձայներ ստանալ մարզում իշխանական ուժի օգտին, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Միքայելյանները մտավախություն ունեն, որ Հրազդանում «Քաղաքացիական պայմանագիրը» կարող
է ավելի քիչ քվե ստանալ քան ընդդիմությունը, քանի որ ըստ թերթի՝ «քաղաքի հեղինակությունները իշխանության կողմնակից չեն»։

Ըստ թերթի՝ ամեն ինչ սկսվել է Փաշինյանի Կոտայք այցից։ Նա դժգոհ է մնացել քարոզարշավից և հայտնել Սասուն Միքայելյանին, որից հետո նրա ընտանիքը սկսել է աշխատել «աննախադեպ բարձր քվեներ» ստանալու վրա, պատմել են թերթի աղբյուրները։

Լրատվականի տեղեկությամբ՝ առավել ակտիվ է Միքայելյանի որդիներից Մեխակը։ Եթե Հրազդանի համայնքապետ որդին՝ Սևակ Միքայելյանն, աշխատում է համայնքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակազմերի ուղղությամբ, ապա Մեխակի թիրախը տնտեսվարողներն են, մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները:

«Նա անձնական զրույցներ է ունենում նրանց հետ, սպառնում, որ եթե մեզ հետ չեք, լավ չի լինի»,- նշել է թերթը:

Leave a Comment