Վաշինգտոնի ուղերձը՝ Երևանին․ Հայաստանի և Ադրբեջանի համար սկսվում է նոր փուլ

TRIPP նախագծի իրականացումը կարևոր հեռանկարներ կստեղծի Ադրբեջանի և Հայաստանի համար: Այս մասին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև իր զեկույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Նշվում է՝ Ռուբիոն ասել է, որ Պետդեպարտամենտի վերջին 16-17 ամիսների գործունեությունը նշանավորվել է ինչպես նշանակալի դիվանագիտական ​​նվաճումներով, այնպես էլ բարդ միջազգային մարտահրավերներով։

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև առճակատումն ավարտվել է TRIPP նախագիծը հիմնադրող հուշագրի ստորագրմամբ, որը նոր հնարավորություններ է բացում երկու երկրների համար։

«Այս հուշագիրը ստորագրվել է իմ կողմից և հիմք է դնում նոր բարգավաճման ուղու համար, որը կստեղծի զգալի տնտեսական և տրանսպորտային հնարավորություններ Ադրբեջանի և Հայաստանի համար»,- ասել է  ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

 

Leave a Comment