ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել Իրանի դեմ հարվածները դադարեցնելու նպատակով Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևին:
The Hill-ի հաղորդմամբ՝ բանաձևին կողմ է քվեարկել 215 կոնգրեսական, դեմ՝ 208-ը։
Փաստաթղթին աջակցել են նաև չորս հանրապետականներ՝ Թոմաս Մեսսին, Բրայան Ֆիցպատրիկը, Թոմ Բարեթը և Ուորեն Դևիդսոնը՝ միանալով դեմոկրատներին։
Պարբերականը նշում է, որ քվեարկությունը կարևոր քայլ է Իրանի շուրջ քաղաքական պայքարում։ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը հայտարարել է, որ Կոնգրեսի երկու պալատների կողմից պատերազմն անօրինական ճանաչելու հավանականությունն աճում է։
Սա արդեն չորրորդ փորձն է սահմանափակելու Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։