Վաշինգտոնը «առանց ցավի» կհրաժարվի Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից, երբ «կորցնի ախորժակը»: Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Դա կարող է տեղի ունենալ, երբ ԱՄՆ-ի առաջնահերթությունները փոխվեն, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ դիվանագետը նաև նշել էր, որ հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ ստորագրված փաստաթուղթը պետք է մտահոգի հայերին.
«Սա լիովին ակնհայտ ցույց է տալիս, թե որտեղ են գտնվում Ամերիկայի Միացյալ Նահանգների իրական շահերը», — ասել է նա։
Տեսանյութը՝ հղմամբ: