Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի

Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի

Իրան-ԱՄՆ հակամարտությունը կարող է ավարտվել միայն Լիբանանում պատերազմի դադարեցման դեպքում։ Այս մասին «Al Mayadeen» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Նրա խոսքով՝ Թեհրանը չի ցանկանում պատերազմ, սակայն պատրաստ է այն վարել բավական երկար ժամանակ։ Արաղչին նաև հաստատել է, որ Իրանը և ԱՄՆ-ն ուսումնասիրում են վերջնական համաձայնագրի տեքստերը և աշխատում են ձևակերպումների վերջնականացման վրա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացի դադարեցման մասին լուրերը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment