Ե՞Մ, թե՞ ԵԱՏՄ. ի՞նչ է առաջարկում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը

Քարոզարշավն արդեն ավարտական փուլում է։ Մի քանի օր էլ և քաղաքացիներն, ըստ էության, կդադարեն լսել քաղաքական ուժերի խոստումները: Այս օրերին հատկապես քաղաքական պայքարը բավականին թեժ է՝ հնչում են խոստումներ, փոխադարձ քննադատություններ, քննարկվում են անվտանգությունից մինչև սոցիալական խնդիրներ, արտաքին քաղաքականությունից մինչև տնտեսության զարգացման հեռանկարներ։ Ընտրություններին ընդառաջ հասարակության մեջ շարունակում են մնալ բազմաթիվ հարցեր՝ որքանո՞վ են իրատեսական քաղաքական ուժերի ծրագրերը, ի՞նչ պատասխանատվություն են կրում նրանք նախկինում տված խոստումների համար, և ինչպե՞ս են պատկերացնում Հայաստանի զարգացումը ներկայիս բարդ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական պայմաններում։ Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Էլինար Վարդանյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Leave a Comment