ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գավառի Կենտրոնական հրապարակում տեղի ունեցած մեծ հավաքի շրջանակներում առաջարկել է Սևանում նոր կամուրջ կառուցել։
«Առաջարկում եմ Նորատուսից դեպի Արտանիշի թերակղզի գլուխգործոց կամուրջ կառուցել, որը կլինի ՀՀ անկախության, պետականության, զարգացման և, ընդհանրապես, մտքի խորհրդանիշը։ Սա շատ մեծ նախագիծ կլինի՝ 6 կմ երկարությամբ կամրջի մասին է խոսքը»,- ասել է վարչապետը։
