Պատմությունը հունիսի 7-ը կհիշի օր, երբ հայերը ընտրություն կատարեցին ապրել ուժեղ Հայաստանում. Սամվել Կարապետյան

Նվաստացումների և պարտությունների շեմին հայ ժողովրդին խոստացան խաղաղություն, բայց բերեցին 3 պատերազմ և 3-ն էլ պարտվեցին: Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարել է կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը։

«Հայ ժողովրդին խոսատացան տարածքային ամբողջականություն, բայց կորցրեցինք մեր հողերը: Հայ ժողովրդին խոսատացան արժանապատվություն, բայց այսօր հայերի համար շատ ծանր վիճակ է. կորցնում ենք մեր ինքնությունը»,- ասել է կուսակցության նախագահը:

Նրա խոսքով՝ փոփոխությունները գալիս են և դրանք մարդիկ կզգան իրենց կյանքում:

«Հունիսի 7-ից հետո յուրաքանչյուր հայ կապրի արժանապատիվ կյանքով, ոչ թե պարզապես գոյատևելու համար: Ես երաշխավորում եմ:
Հայերը պետք է մասնակցեն ընտրություններին, որպեսզի ուրիշները մեր փոխարեն չորոշեն մեր ճակատագիրը: Պատմությունը հունիսի 7-ը կհիշի որպես օր, երբ հայ ժողովուրդը ընտրություն կատարեց ապրել ուժեղ և ազատ Հայաստանում: Կհիշվի որպես օր, երբ հայերը որոշեցին ունենալ 300,000 նոր աշխատատեղ»,- հավելել է Սամվել Կարապետյանը:

Leave a Comment