Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Հունիսի 3-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ինստիտուտի նախագահ, Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիայի նախագահ, դեսպան Ժան-Դավիդ Լևիտի հետ։

Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցին և Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագրի ստորագրմանը։ Դեսպան Խաչատրյանը նշել է, որ այդ փաստաթուղթը կարևոր հանգրվան է երկու երկրների միջև հարաբերություններն էլ ավելի ամրապնդման գործում։

Կողմերը նաև քննարկել են հայկական և ֆրանսիական ակադեմիական հաստատությունների ու փորձագիտական շրջանակների միջև համագործակցության զարգացման հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային արդի զարգացումների վերաբերյալ։

Leave a Comment