Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնհայտ դժկամություն է ցուցաբերում ԵԱՏՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու հարցում:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իմաստ չկա հանրաքվե անցկացնելու, քանի որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից։