Ռուսաստանի հետ նոր էջ․ «Ուժեղ Հայաստանը» հավատարիմ է նախկին պայմանավորվածություններին․ Կարապետյան

 «Ուժեղ Հայաստան» դաշինքը հավատարիմ է Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին և կառուցելու է նորմալ հարաբերություններ ՌԴ–ի հետ, լրագրողների հետ զրույցում հայտարարաել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ  Նարեկ Կարապետյանը։

«Կլինեն նորմալ հարաբերություններ մեր տնտեսական և պաշտպանական պայմանավորվածությունների շրջանակներում։ Հայ հասարակությունը հարցեր ունի Ռուսաստանին, որոնց պատասխանները, համոզված ենք, կստանանք։ Կստանանք նաև գործողություններ, որոնք կամրապնդեն մեր հարաբերությունները»,- ասել է  Նարեկ Կարապետյանը։
 

Անդրադառնալով Ռուսաստան հայկական արտադրանքի որոշ տեսակների ներմուծման արգելքի թեմային՝ Կարապետյանը հայտարարել է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի հարաբերությունների սառեցում չլինի։
 

Leave a Comment