Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Դուք գիտեի՞ք՝ որն է իրական Հայաստանը։ Ապա ինչո՞ւ այդ քարտեզով Ադրբեջանի հետ խաղաղության, իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման չհասաք։ Դուք նույնիսկ չգիտեիք՝ որն է Լեռնային Ղարաբաղը։ Եթե իմանայիք, Շահումյանի ամբողջական շրջանը, Մարտակերտի և Մարտունու զգալի հատվածները «Լաչինի միջանցքի դիմաց» 1994 թվականի մայիսյան հրադադարով չէիք թողնի Ադրբեջանի օկուպացիայի տակ։
Երևի քսան տարի առաջ էր, երբ մի բարձրաստիճան դիվանագետի հարցրի, թե ինչո՞ւ չի քննարկվում նախկին ԼՂԻՄ-ի տարածքի վերականգնման հարցը՝ թեկուզ մեկ շրջան Ադրբեջանին վերադարձնելու գնով. նա ինձ նայեց, Մայակովսկու ասած՝ как в афишу коза։
Եթե նոր սերունդը շատ բան չգիտի, իսկ իմացող հները, կոնյունկտուրայից դրդված, լռում են, դրանից չի հետևում, թե ամեն «բլթոց» կարելի է արձակել։ Մի քիչ ձեզ հավա՛ք պահեք»։
