Եվրոպական միությունը պետք է վերաուղղորդի Կարմիր ծովում իրականացվող իր Aspides ռազմածովային առաքելությունը դեպի Հորմուզի նեղուց՝ «երբ պայմանները թույլ տան» այնտեղ ականազերծում իրականացնելու համար, հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԵՄ դիվանագիտական ծառայության պատրաստած ԵՄ խորհրդի որոշման նախագծին։
Փաստաթղթի համաձայն՝ Aspides-ին առաջնահերթ դեր կտրվի Հորմուզի նեղուցի ականազերծման գործում, ինչը կլինի ԵՄ ներդրումը անգլո-ֆրանսիական կոալիցիայի ջանքերում։ Սա Aspides առաքելությունը Հորմուզի նեղուց տեղափոխելու վերաբերյալ առաջին իրավական առաջարկն է։
Սպասվում է, որ փաստաթուղթը կներկայացվի ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը հունիսի կեսերին Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ։
