Լոս Անջելեսի դատախազությունը քննարկում է ռեփեր և պրոդյուսեր Շոն Քոմբսի՝ առավել հայտնի որպես Փի Դիդի, դեմ սեռական բռնության նոր մեղադրանքները, հայտնել է NBC պարբերականը։
Օկրուգային դատախազի ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ 2025 թվականի աշնանը Լոս Անջելեսի ոստիկանությունն ու LASD-ն օկրուգային դատախազություն են ներկայացրել մեկ զոհի նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ առանձին հետաքննություններ, և այժմ գործը վերանայման փուլում է։
Երաժշտական պրոդյուսեր Ջոնաթան Հեյը հայտարարություն է ներկայացրել՝ պնդելով, որ 2020 և 2021 թվականներին դարձել է Փի Դիդիի կողմից հարձակման զոհ։
Այս մեղադրանքները ռեփերին սպառնում են նոր ազատազրկմամբ։ Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերին Փի Դիդին դատապարտվել էր կանանց պոռնկության նպատակով տեղափոխելու գործով՝ ստանալով 4 տարի 2 ամիս ազատազրկում և 500 հազար դոլարի տուգանք։
