Թրամփը հաստատել է, որ հայհոյանքներով հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ. Axios

Թրամփը հաստատել է, որ հայհոյանքներով հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Axios-ի այն տեղեկությունը, ըստ որի՝ ինքը հեռախոսազրույցի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին «խելագար» է անվանել և օգտագործել հայհոյանքներ։ Այս մասին նա հայտարարել է «Pod Force One» պոդկաստին տված հարցազրույցում:

Ըստ Axios-ի աղբյուրի՝ երկուշաբթի օրը կայացած զրույցի ժամանակ Թրամփն ասել է. «Դու խելագարվել ես։ Եթե ես չլինեի, դու հիմա բանտում կլինեիր։ Ես փրկում եմ քեզ։ Հիմա բոլորն ատում են քեզ ու Իսրայելին այս ամենի պատճառով»։ 

Հարցազրույցում Թրամփը պարզաբանել է, որ ոչ թե բարկացած է եղել, այլ «մի փոքր վրդովված»՝ Լիբանանում Իսրայելի շարունակական մարտական գործողությունների պատճառով, քանի որ այդ ընթացքում ԱՄՆ-ն փորձում է Իրանի հետ պատերազմն ավարտելու շուրջ բանակցություններ վարել։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment