Դատարանը բեկանել է «070» անձնագրով ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ակտեր, հայտնել է ՆԳՆ-ն։
Միգրացիայի վարչությունը հայտարարել է, որ համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները, իսկ սոցիալական մեդիայի տիրույթում տարածված տեղեկությունները հակառակի մասին, «մոլորեցնող տեղեկատվություն» է։
Այսպիսով՝ առանց ՀՀ քաղաքացիության համար դիմելու և քաղաքացիություն ստանալու հնարավոր չէ ձեռք բերել ընտրական իրավունք և ընդգրկվել ընտրողների ցուցակներում։
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից քաղաքացիական 3 գործերով կայացված դատական ակտերը բողոքարկվել էին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, ասվածէ հայտարարության մեջ։
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ՀՀ իշխանություններին մեղադրել է Արցախին ու արցախցիներին վերաբերվող հարցերում ոչ օբյեկտիվ և ոչ պրոֆեսիոնալ որոշումներ կայացնելու մեջ։
«Վերաքննիչ դատարանն անհիմն հակասահմանադրական որոշում կայացրեց, ես կարծում եմ, որ ամեն դեպքում պետք է շարունակել դատարաններ դիմել, պետք է դատական բոլոր ատյանները օգտագործել արցախցիների իրավունքների պաշտպանության համար, ավելին, երբ նույնիսկ վճռաբեկ դատարանի կողմից չստանանք իրական իրավունքների պաշտպանությանը միտված դատական ակտեր, պետք է նաև դիմել Եվրոպական դատարան»,- պարզաբանել է նա։
Ավելի վաղ Երիցյանը հայտնել էր, որ Արցախից բոլոր բռնի տեղահանվածներն օրինական իրավունք ունեն մասնակցելու Հայաստանում կայանալիք ընտրություններին՝ անկախ քաղաքացիության պաշտոնական ձևակերպման փաստից կամ «070» կոդով անձնագրի առկայությունից։ Նա ընդգծել էր, որ այս հարցով արդեն կան իրավական նախադեպեր, և Հայաստանի վարչական դատարանը մայիսին օրինական ուժի մեջ մտած երեք որոշում է կայացրել։
ՀՀ ՆԳՆ-ն հերքել էր Արցախի «070» կոդով անձնագրերով ՀՀ ընտրություններին մասնակցելու մասին տեղեկությունը՝ հավելելով, որ կբողոքարկի դատարանի որոշումները։
