ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ իր հեռախոսազրույցի մասին Axios պարբերականի հրապարակումը:
Թրամփը հաստատել է, որ Իսրայելի և «Հեզբոլլահի» հակամարտության շուրջ հեռախոսազրույցի ժամանակ Նեթանյահուին անվանել է «խելագարի մեկը»:
«Այո, ասացի։ Ես նյարդայնանում եմ» – նշել Է Թրամփը։
Ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ Նեթանյահուն մշտապես մարտական գործողություններ է վարում Լիբանանի հետ, և դա իր մոտ որոշակի անհանգստություն է առաջացնում:
«Ինչ-որ պահի ես ասացի, որ մենք կդադարեցնենք դա», – ավելացրել է նա:
Միևնույն ժամանակ Թրամփն ընդգծել է, որ հարգում է Իսրայելի առաջնորդին և շատ լավ համագործակցում է նրա հետ: