ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արթիկում տեղի ունեցած ծեծկռտուքից

Արթիկում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով: Այս մասին Auroranews–ին հայտնեցին ՔԿ–ց։

ՔԿ-ից նաև հայտնեցին, որ ձերբակալվածներ չկան:

Հիշեցնենք` Արթիկում երեկ ՔՊ աջակիցները ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հակոբ Հարությունյանին։ Տեսանյութը օգտատերերը տարածել են սոցցանցում։

Leave a Comment