«Հայաստանն այլևս ծայրագավառ և փակուղի չէ, Հայաստանը կենտրոն է և խաչմերուկ», – հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում։
«Հիշո՞ւմ եք՝ ընդդիմությունն ինչ էր ասում՝ Մեղրիով միջանցք են տալիս, Մեղրին են տալիս և այլն: Խոստացել է, միջանցք է խոստացել, խոստացել է՝ չի տալիս, դրա համար վատ է լինելու: Էսօր էդ թղթերը բացված են, նախաստորագրված և բացված են: Եվ հստակ արձանագրված է, որ TRIPP նախագիծը գործելու է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում», – ասել է վարչապետը։
Նա նշել է, որ այդ ամենն ասում է՝ ցույց տալու համար, թե ինչպիսի կեղծիք ու անպատասխանատու թեզ է միջանցք տալն ու միջանցք խոստանալը:
Մանրամասները՝ տեսանյութում։
