Բեմից մինչև ընթերցող. ինչպե՞ս է փոխվում հայ թատերագիտությունը. «Վերնատուն»

Թատրոնը կենդանի օրգանիզմ է, որը մշտապես փոփոխվում ու արձագանքում է ժամանակի պրոցեսներին: Իսկ ո՞վ է այդ ամենն արձանագրողը, և որքանո՞վ է այսօրվա թատերական քննադատությունը քայլում այդ փոփոխություններին համընթաց: Թատերագետներ Տիգրան Մարտիրոսյանի և Գոռ Վանյանի հետ զրուցում ենք ժամանակակից հայ թատերագիտության ձեռքբերումների ու առկա խնդիրների մասին:

Մեր հյուրերի դիտարկմամբ՝ թատերագիտությունը, և հատկապես թատերական քննադատությունը, մեր օրերում բավականին ակտիվացել է, իսկ ոլորտի գլխավոր ձեռքբերումներից մեկը կայուն ու ձևավորված ընթերցողի առկայությունն է: Անդրադառնալով մասնագիտական խնդիրներին՝ թատերագետները նշում են, որ հաճախ արվեստում քննադատներին հետաքրքրում է «ինչպեսը». նրանք հաճախ ոչ թե պարզապես քննարկում են բուն թեման կամ այն, թե ինչ են խաղում, այլ վերլուծում են, թե ինչպես է դա ներկայացված բեմում:

Անդրադարձ եղավ նաև հայ թատերագիտության մի կարևոր պատմական առանձնահատկության․ 20-րդ դարում, երբ հայ թատրոնը՝ հատկապես Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, ապրում էր իր ծաղկման շրջանը և բեմում փայլում էին բազմաթիվ աստղեր, հենց ինքը՝ թատրոնն էր պարարտ հող նախապատրաստում թատերագիտական մտքի զարգացման ու վերելքի համար:

Leave a Comment