Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի ընտրությունը կլինի պատմականորեն ճիշտ և բարենպաստ Ռուսաստանի հետ հարաբերությունների համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Հիշեցնենք` ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, Հայաստանը պետք է փրկեն նրա քաղաքացիները, որոնք ընտրություններում պետք է ընտրություն կատարեն հօգուտ իրենց երկրի:
«Հայաստանի քաղաքացիներն այժմ ունեն բոլոր հնարավորությունները ընտրություն կատարելու հօգուտ սեփական երկրի՝ հաշվի առնելով ազգային շահերը»,- ասել է նա։