Ընտրություններից հետո կմեկնեմ Ռուսաստանի Դաշնություն և կհանդիպեմ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Մարտունիում «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվեցինք, որ ընտրություններից հետո ես կմեկնեմ ՌԴ և նրա հետ հանդիպում կունենամ, և բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ նմանատիպ տասնյակ հարցեր նախկինում էլ են ծագել, և բոլորը լուծվել են։
