Disney-ի լեգենդար ձայնը լռեց. մահացել է Փիբո Բրայսոնը

Disney-ի լեգենդար ձայնը լռեց. մահացել է Փիբո Բրայսոնը

75 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի հայտնի վոկալիստ, երգահան և «Գրեմմի» կրկնակի մրցանակակիր Փիբո Բրայսոն, որի ձայնը սերունդներ շարունակ հնչել է Disney- ի ամենասիրված անիմացիոն ֆիլմերում։

Երգչի ընտանիքի տարածած հայտարարության համաձայն՝ Բրայսոնը մահացել է 2026 թվականի հունիսի 2-ին։ Փիբո Բրայսոնը համաշխարհային ճանաչում էր ձեռք բերել հատկապես Disney-ի ֆիլմերի համար կատարած երգերով։ Նա երկու «Գրեմմի» մրցանակ է ստացել՝ «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմի կամ  «Beauty and the Beast» և «Ալադին» մուլտֆիլմի կամ «A Whole New World» երգերի կատարման համար։

Առաջին երգը նա կատարել էր դուետով Սելին Դիոնի, իսկ երկրորդը՝ Ռեջինա Բելի հետ։ Այս ստեղծագործությունները դարձել են ոչ միայն «Դիսնեյի» դասականների անբաժան մասը, այլև ամբողջ աշխարհի միլիոնավոր մարդկանց մանկության հիշողությունների խորհրդանիշը։ Փիբո Բրայսոնի մահվամբ երաժշտական աշխարհը կորցրեց մի արտիստի, որի ձայնը տասնամյակներ շարունակ ուղեկցել է ամենահայտնի հեքիաթային պատմություններին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment