Արթիկում ՔՊ-ականնե՞րն են ծեծել քաղաքացուն․ ինչ է հայտնի – armeniatoday.am

«Քաղացիական պայմանագիր» կուսակցության ներկայայցուցիչները ծեծի են ենթարկել մի քաղաքացու, գրել է News-ը։

Կայքի տեղեկություններով՝ դեպը տեղի է ունեցել հունիսի 2-ին։ Ավելի ուշ ԶԼՄ-ները գրել են, որ ծեծի ենթարկվածը «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հակոբ Հարությունյանն է։

Այս պահի դրությամբ՝ դաշինքից դեռ պաշտոնապես չեն արձագանքել դեպքին։

Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանն Armenia Today-ին հայտնել է, որ դեպքի վերաբերյալ հաղորդում են ստացել, որը փոխանցվել է Քննչական կոմիտե։ ՔԿ-ից Armenia Today-ը տեղեկացավ, որ քրեական վարույթ դեռ չի նախաձեռնվել։

Հունիսի 2-ին Մասիս քաղաքում միջադեպ էր տեղի ունեցել «Ուժեղ Հայաստան» դաշինքի համակիրների մասնակցությամբ։ Տեսանյութում երևում էր, թե ինչպես է մի խումբ անձանց միջև ծագած վեճը վերածվում ծեծկռտուքի, որի ընթացքում հարվածներ են հասցվում դաշինքի ներկայացուցիչներին։ ԶԼՄ-ները գրել էին, որ միջադեպին, հնարավոր է, առնչություն ունենան ՔԿ-ի կողմնակիցները։ Դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել։

Leave a Comment