Մասիսում «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներին ծեծի ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Հունիսի 2-ին Մասիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացվել է 2 հաղորդում, որոնց առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության (195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ), խուլիգանության (297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ) և քարոզչություն կատարելուն խոչընդոտելու (211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ) հատկանիշներով: Այս մասին հայտնում է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանն ու մանրամասնում, որ այս պահին ձերբակալված կամ կարգավիճակ ունեցող անձինք չկան։

Հիշեցնենք, որ Մասիսիում ծեծի են ենթարկել «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչներին։ Ըստ տարածված լուրերի՝ ծեծի ենթարկողները «Երկարապահ կամավորական միության» Մասիսի մասնաճյուղի ղեկավարն ու ներկայացուցիչներն են եղել։

Leave a Comment