Համալիրում կներկայացվեն ՀՀ ռազմարդյունաբերական ձեռքբերումները

Համալիրում կներկայացվեն ՀՀ ռազմարդյունաբերական ձեռքբերումները

3 հունիսի 2026 – 11:54 AMT

PanARMENIAN.Net – Հունիսի 3-ին և 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկայացվելու է Հայաստանի ռազմարդյունաբերական և գիտատեխնիկական ոլորտների ներուժը։ Այս մասին հայտնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Մեր հայկական ռազմարդյունաբերական ընկերությունները նախապատրաստվում են վաղը այստեղ կայանալիք ռազմարդյունաբերական ցուցահանդեսին՝ իրենց տարբեր արտադրանքներով։ Այնպես որ, ուզում եմ հիշեցնել, որ վաղը առավոտյան` ժամը 10:00-ից սկսած, մենք ձեզ բոլորիդ այստեղ սպասում ենք՝ միասին տեսնելու վերջին տարիների հայկական ռազմարդյունաբերական ընկերությունների հաջողությունները»,-նշել է նա։

Leave a Comment