Եվրամիությունը Հայաստանին պահանջ է ներկայացնում Ռուսաստանի հետ բազմադարյա կրոնահոգևոր կապերի ամբողջական խզման վերաբերյալ՝ որպես եվրաինտեգրման պայման, հայտարարել են Արտաքին հետախուզության ծառայությունում։
«Այս կապակցությամբ կցանկանայինք եվրոչինովնիկներին հիշեցնել, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների պատմությունը անհամեմատ ավելի հին է, քան Եվրամիության պատմությունը։ Մեր եղբայրական ժողովուրդների հոգևոր-կրոնական կապերն ավելի խորն են ու ամուր, քան ցանկացած քաղտեխնոլոգիական նախագիծ։ Դրանք շատ բան են վերապրել և առավել ևս կվերապրեն սեփական արմատները չհիշող եվրամիականների հարձակումները, որոնք վաղուց հրաժարվել են իրենց մշակութային-պատմական ինքնությունից», — ասված է հայտարարություն մեջ։