Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պետերբուրգի նավթային տերմինալին

Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պետերբուրգի նավթային տերմինալին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական հատուկ ծառայությունների և զինված ուժերի գիշերային հեռահար հարվածների արդյունքում Ռուսաստանի տարածքում կարևոր օբյեկտներ են խոցվել։

Ըստ նրա՝ թիրախների թվում են սահմանից շուրջ 1100 կմ հեռավորության վրա գտնվող «Պետերբուրգի նավթային տերմինալը», Կրոնշտադտի ռազմաբազան, ինչպես նաև ռազմական արտադրությամբ զբաղվող ձեռնարկություն Տամբովի մարզում (ռազմաճակատից մոտ 600 կմ հեռավորության վրա)։

Նախնական տեղեկություններով՝ Տամբովի մարզում հարձակման է ենթարկվել ավիացիոն և հրթիռային տեխնիկայի կառավարման համակարգեր արտադրող «Պրոգրես» գործարանը, իսկ Սանկտ Պետերբուրգում ԱԹՍ-ների հարվածից հետո հրդեհ է բռնկվել նավթային տերմինալում:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment