Նորմալ չէ, երբ բարի մտադրությունները, որոնք ապահովում են որոշակի ոլորտի բնականոն գործունեությունը, օգտագործվում են անազնիվ նպատակներով. Զախարովան՝ ՀՀ իշխանությունների մասին



Tert.am-ը գրում է.


Նորմալ չէ, երբ բարի մտադրությունները, որոնք ապահովում են որոշակի ոլորտի բնականոն գործունեությունը, օգտագործվում են անազնիվ նպատակներով: Այս մասին «Sputnik» ռադիոյի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:



«Պատկերացրեք՝ օդանավակայան, սպասասրահ, տրանսֆեր, չվերթի կցում։ Մի քանի ուղևոր, որոնք անցել են զննման բոլոր տեսակները, սահմանը, հսկողությունը և այդպես շարունակ։ Յուրաքանչյուրը, բառացիորեն նրանցից յուրաքանչյուրը բարեխիղճ է, ունի որոշակի նպատակներ ու խնդիրներ։ Եվ ահա, երբ հայտարարվում է վայրէջքը, հանկարծ ուղևորներից մեկը, որը կարծես թե գրանցված է այդ չվերթի համար, ասում է՝ գիտեք, իսկ ինձ պետք չէ ԲՏԲ կետ, ինձ պետք է… դե, հավանաբար, նույնիսկ ավելի մոտ է Գ կետին», – ասել է Զախարովան

Խոսելով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ձգտման մասին՝ Զախարովան նշել է, որ դա նույնիսկ արդեն երկու աթոռին նստելու փորձ չէ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment