Պարսից ծոցում իրավիճակը կրկին սրվել է. ԱՄՆ-ը և Իրանը հարվածներ են հասցրել

Պարսից ծոցում իրավիճակը կրկին սրվել է. ԱՄՆ-ը և Իրանը հարվածներ են հասցրել

Պարսից ծոցում կրկին սրվել է իրավիճակը։ Ամերիկյան զինվորականները հայտարարել են, որ Բահրեյնի, Քուվեյթի և տարածաշրջանային այլ թիրախների ուղղությամբ իրանական հրթիռային հարվածները կա՛մ կանխվել են, կա՛մ ձախողվել, իսկ Վաշինգտոնի և Թեհրանի միջև դիվանագիտական բանակցությունները գրեթե առաջընթաց չեն գրանցել։

Ըստ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության՝ հարվածները հասցվել են Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզուն՝ «ի պատասխան ողջ Մերձավոր Արևելքում Իրանի կողմից իրականացված հարձակման փորձերի»։

Նաև նշվել է, որ «ինքնապաշտպանության» կարգով հարվածներ են հասցվել Իրանի տարածքին։

Իրանը երկու հրթիռ է արձակել Քուվեյթի ուղղությամբ, սակայն դրանք տեղ չեն հասել կամ կործանվել են թռիչքի ժամանակ, հայտնել է Centcom-ը։ Եվս երեք հրթիռ արձակվել է Բահրեյնի ուղղությամբ և որսացվել է:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր հերթին հայտարարել է, որ հրթիռների և ԱԹՍ-ների օգնությամբ հարված է հասցրել տարածաշրջանի երկրներից մեկում գտնվող ամերիկյան բազաներին ու ուղղաթիռներին։ Իրանական լրատվամիջոցները սա անվանում են պատասխան քայլ՝ Քեշմ կղզուց դեպի հարավ գտնվող կապի աշտարակին ամերիկյան հարվածի դիմաց։

Centcom-ը հայտնել է, որ Քեշմ կղզում հարձակման է ենթարկվել իրանական ռազմական կառավարման կետը։ Հրամանատարությունը նաև տեղեկացրել է, որ խոցվել է իրանական երեք անօդաչու, որոնք արձակվել էին «տարածաշրջանային ջրերով օրինական կերպով տարանցիկ անցնող քաղաքացիական նավերի ուղղությամբ»։

Leave a Comment