Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 3-ին – armeniatoday.am

Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։

Երևանում ցերեկը կանխատեսվում է 27-29 աստիճան, երեկոյան՝ 18-20 աստիճան տաքություն։

Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 16-21 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 17-20, նախալեռնային շրջաններում՝ 21-23 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 16-20 աստիճան։

Լոռու մարզում սպասվում է 15-18 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 15-18, հովտային շրջաններում՝ 18-21 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 14-17, նախալեռնային շրջաններում՝ 21-26 աստիճան տաքություն։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 24-26 աստիճան, հովտային շրջաններում՝ 27-29 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 26-29 աստիճան տաքություն։

Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 17-20 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 25-29։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 13-16 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 16-20, հովտային շրջաններում՝ 25-28 աստիճան տաքություն։

Արցախում հունիսի 3-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 18 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 16 աստիճան: Քամին հյուսիսարևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։

Leave a Comment