ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտնել են, որ ռազմածովային շրջափակման սկսվելուց ի վեր իրենց վերահսկողության տակ են վերցրել Իրանի հետ կապված 122 առևտրային նավ, որոնք ուղևորվում էին դեպի իրանական նավահանգիստներ կամ դուրս էին գալիս դրանցից։
«ԱՄՆ ուժերը վերաուղղորդել են 122 առևտրային նավ՝ կանոններին հետևելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Հրամանատարության տվյալներով՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից շարունակվող շրջափակումն իրականացվում է ծովում, օդում և ցամաքում գտնվող հազարավոր ամերիկացի զինվորականների կողմից։
«Շրջափակումը շարունակում է կիրառվել բոլոր երկրների նավերի նկատմամբ, որոնք մտնում կամ դուրս են գալիս իրանական նավահանգիստներից և ափամերձ տարածքներից, այդ թվում՝ Պարսից և Օմանի ծոցերի բոլոր իրանական նավահանգիստներից»,- նշել է CENTCOM-ը։
ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին։ Մայիսի 28-ին Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները պատրաստել են փոխըմբռնման հուշագրի նախագիծ, որը նախատեսում է զինված հակամարտության ավարտ և միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկ։ Համաձայնագրի նախագծով նախատեսվում է հրադադարի երկարաձգում, Հորմուզի նեղուցի վերաբացում և հետագա բանակցությունների շարունակություն։
