
«Նիկոլ Փաշինյանը դարձավ ավելի զգուշավոր, քանի որ դուք 44-օրյա պատերազմից հետո հայտարարություն արեցիք և դատապարտեցիք,- «168»-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը նշեց․ «Ես հայտարարություն արեցի, քանի որ համոզված էի, որ այդ պատերազմում պարտված ղեկավարը պետք է հեռանա․․․ Չէր կարող Արցախի բանակն այդքան հեշտությամբ պարտվել և չէր կարող ՀՀ ղեկավարն այդքան արագ ստորագրել այդ փասթաթուղթը․․․ Բայց Փաշինյանը մեծամտորեն չլսեց իմ և իմ նման մարդկանց հորդորը և չհեռացավ։ Եթե նա հեռանար, կունենայինք հայկական Արցախ»։
Կարապետյանը նաև հավելեց, որ ինքն ամեն ինչ արել է, որպեսզի կանգնեցնի 44-օրյա պատերազմը, իսկ թե ինչ է ասել Փաշինյանին, դա գաղտնիք է։ «Եթե Նիկոլ Փաշինյանը կցանկանա, կարող է մեկնաբանել, դա մեր առանձին խոսակցությունն է, ես չէի ուզենա բարձրաձայնել․․․ Եթե առաջին անգամ ինձ լսեր, կկորցնեինք 3 շրջան, և պատերազմը կկանգներ Ֆիզուլիում, չէինք կորցնի Շուշին»,- ընդգծեց Կարապետյանը։