2026 թվականի մայիսի 31-ի «Կապույտ միկրոլուսինը» տարվա ամենասպասված երկնային երևույթներից մեկն էր։ Այն միաժամանակ և՛ «Կապույտ լուսին» էր՝ նույն ամսվա ընթացքում երկրորդ լիալուսինը, և՛ «միկրոլուսին», քանի որ լիալուսնի փուլը համընկել էր Լուսնի՝ Երկրից առավելագույն հեռավորության վրա գտնվելու հետ։
Այս բացառիկ երևույթն ամբողջ աշխարհում գրավել է լուսանկարիչների ուշադրությունը։ Շատերը ֆիքսել են Լուսինը հորիզոնի մոտ, որտեղ այն տեսողականորեն սովորականից շատ ավելի մեծ էր թվում՝ ստեղծելով հայտնի «Լուսնի պատրանքը»։
Radar Armenia-ն ներկայացնում է «Կապույտ միկրոլուսնի» ամենատպավորիչ լուսանկարներից մի քանիսը՝ աշխարհի տարբեր անկյուններից։
