Մոջթաբա Խամենեին ողջ է․ նշաններ կան․ Ռուբիո

Մենք չենք կարող ունենալ մի աշխարհ, որտեղ նեղուցներով անցնում են միայն իրանական նավերը,  այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Եթե նրանք փակելու են նեղուցները բոլորի համար, մենք էլ ենք փակելու նրանց համար։ Կան նշաններ, որ Մոջթաբա Խամենեին ողջ է և գնալով ավելի ակտիվորեն ներգրավվում է որոշումների կայացման գործընթացում»,-նշել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ 

Հավելենք՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմավարությունն Իրանի հետ խաղաղ բանակցությունների ֆոնին՝ հայտարարելով, որ Հորմուզի նեղուցի բացումը միայն «նախապայման» է լիարժեք երկխոսություն սկսելու համար։ 

Ըստ Ռուբիոյի՝ հետագայում Իրանը ստիպված կլինի համաձայնել նաև իր միջուկային ծրագրի երկարաժամկետ սահմանափակումներին։ 

Leave a Comment