
«Եզրաս սրբազանի կողմից այդ մեղադրանքը հերքվեց»,- այս մասին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում նշեց Գարեգին Բ Կաթողիկոսը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանությունը նրան մեղադրում է օտարերկրյա գործակալ լինելու մեջ։
«Ինչ վերաբերում է մեր անձին և Եկեղեցուն, նույնպես հերյուրանքներ են։ Եկեղեցին ծառայում է Աստծուն, ազգին և հայրենիքին և հանդես է գալիս ի պաշտպանություն մեր հայրենիքի և մեր ժողովրդի շահերի։ Որևէ երկրի շահերին մեր եկեղեցին ծառայություն չի մատուցում։ Այդ բոլորն ի գործ է դրվում Եկեղեցու վերաբերյալ ժողովրդի մեջ սխալ պատկեր ձևավորելու համար, բայց վստահ եմ՝ ժողովուրդը հավատ չի ընծայում զրպարտչական մեղադրանքներին»։