Ստախոսության չեմպիոնը հերթական անգամ փորձում է մարդկանց խաբել․ Ռոբերտ Քոչարյան 

Ստախոսության չեմպիոնը հերթական անգամ փորձում է մարդկանց խաբել։ Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, Բերդում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյան։

«Եվրամիություն գյուղատնտեսական արտադրանք արտահանելու համար անհրաժեշտ են երկարատև ընթացակարգեր, սերտիֆիկացման գործընթացներ և բազմաթիվ պահանջների կատարում։ Դա տարիների հարց է։

Եթե նույնիսկ ինչ-որ ուղղությամբ որևէ բեռ ուղարկվել է, ապա հնարավոր է, որ որևէ գործարար փորձել է այլ երկրի միջոցով կազմակերպել արտահանում։

Օրինակ՝ արտադրանքը տեղափոխել Վրաստան, այնտեղ փոխել փաստաթղթերը և փորձել այն ներկայացնել որպես վրացական արտադրանք՝ Ռուսաստանի շուկա արտահանելու համար։

Տեսականորեն նման փորձեր կարող են լինել, բայց դա հեռանկարային լուծում չէ»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment