Իրանը գործարկել է Հորմուզի նեղուցով անցման առցանց համակարգ

Իրանը գործարկել է Հորմուզի նեղուցով անցման առցանց համակարգ

Նավատերերն ու նավապետերն այսուհետ կարող են առցանց եղանակով հարցում գրանցել Օրմուզի նեղուցով անցնելու համար՝ Իրանի Հորմուզի նեղուցի վարչության միջոցով. հայտնում է իրանական Tasnim գործակալությունը:

Այս քայլին նախորդել էր ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից անցյալ ամիս նշված վարչության դեմ սահմանված պատժամիջոցները։ 

Ինչպես նշել էր ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, պատժամիջոցները կիրառվել են «Economic Fury» արշավի շրջանակներում, որն ուղղված է Թեհրանի նավթի արտահանման և տրանսպորտային ցանցերի դեմ:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment