Խուզարկություններ են իրականացվել «Հայաստան» դաշինքի Աշտարակի շտաբում։ Արդյունքում 2 անձ ձերբակալվել է. Radar Armenia-ն տեղեկացավ հակակոռուպցիոն կոմիտեից։
«Ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական գործողություններ, ձերբակալվել է 2 անձ։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասացին կոմիտեից։
