Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Բեռլինում Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ժամանակն է սկսել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները։
«Մենք հասկանում ենք, որ Բուդապեշտը նախևառաջ ցանկանում է լուծել երկկողմ հարցեր, ինչպիսիք են Ուկրաինայում հունգարական փոքրամասնության իրավունքները։ Սակայն դա չպետք է լինի եվրոպական աջակցության հաշվին և չպետք է շեղի մեզ Ուկրաինայի հետ առաջին բանակցային ուղին հիմա բացելու նպատակից», – ասել է Մերցը։
