Չենք ենթարկվելու որևէ ճնշման. Վեհափառ

«Եկեղեցին միշտ էլ պատրաստ է իր իրավունքները պաշտպանել և որևէ կերպ որևէ կառույցի և իշխանության թույլ չտալ, որ միջամտի Եկեղեցու ներքին կյանքին և փորձի Եկեղեցին ենթարկեցնել իր կամքին․

Իշխանության նպատակն է հեռացնել Հայոց Հայրապետին,եթե նման գործողության դիմեն, ձերբակալեն Վեհափառին, մենք պետք է ապավինենք օրենքին և արդարությանը, որպեսզի արդարությունը հաղթի. մենք պատրաստ ենք հանձնառությամբ կրելու այդ անարդար որոշումը. մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ մեր ազգին ու ժողովրդին:

Հայոց Հայրապետի պաշտոնազրկումը ենթակա չէ որեւէ իշխանության, որեւև անձի տնօրինման. այդ հարցերը քննարկվում են համապատասխան ատյաններում և կայացվում են համապատասխան որոշումներ: Չենք ենթարկվելու որևէ ճնշման»,- Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանում է լրագրողներին հարցերին:

Leave a Comment