Սրճարանում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքում գործող սրճարանը, որտեղ գրանցվել է զանգվածային թունավորման դեպք, ժամանակավորապես փակվել է։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

«Պյատիգորսկի այն սրճարանը, որտեղ զանգվածաբար թունավորվել են այցելուները, փակվել է»,– նշվում է հաղորդագրությունում։

Սրճարանն առցանց հարթակներում ունի 5 աստղանի գնահատական և ավելի քան 1600 կարծիք։ Ներկայումս հաստատության աշխատակիցներն ու համապատասխան ծառայությունները փորձում են պարզել, թե որ սննդամթերքն է դարձել թունավորման պատճառը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment