Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հատուկ ռազմական գործողությունը հնարավոր է ավարտին հասցնել մինչև օրվա վերջ, եթե Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերին կարգադրի լքել Ռուսաստանի շրջանները։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ եթե Կիևը հրաժարվի իրական բանակցություններից և խաղաղ կարգավորման լուրջ տարբերակներից, ապա ռազմական գործողությունները կշարունակվեն։
«Կիևի ռեժիմը միտումնավոր ոչնչացրեց Ստարոբելսկի քոլեջը, դա արդեն հաստատված է: Եթե Կիևը գիտակցաբար գնում է երեխաների նկատմամբ անմարդկային ահաբեկչություններ իրականացնելու, դա նշանակում է հակամարտության բոլորովին այլ պարադիգմ»,- ընդգծել է Պեսկովը՝ հավելելով, որ տվյալ քոլեջը երբեք ռազմական օբյեկտ չի հանդիսացել:
Պաշտոնյան միաժամանակ արձանագրել է, որ չնայած Ուկրաինայում կարգավորման գործընթացի դադարեցմանը, ԱՄՆ-ի հետ շփումները շարունակվում են։