Հիմնանորոգվում է Ծաղկաձորի ճոպանուղի տանող 5 կմ ճանապարհը

Հիմնանորոգվում է Ծաղկաձորի ճոպանուղի տանող 5 կմ ճանապարհը

2 հունիսի 2026 – 15:11 AMT

PanARMENIAN.Net – Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից մինչև ճոպանուղի տանող 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը (Հ-55, Հրազդանի տրանսպորտային հանգույց-Ծաղկաձորի ճոպանուղի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ5+800-կմ10+800), հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Շինարարն իրականացնում է հողային աշխատանքներ։ Նախագծով նախատեսված է երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, իջատեղերի, մուտքերի, արհեստական կառուցվածքների նորոգում, ջրահեռացման վաքերի տեղադրում, մայթերի կառուցում և այլ աշխատանքներ

«Զբոսաշրջային կարևոր նշանակություն ունեցող ճանապարհի հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment