Պյատիգորսկի սրճարաններից մեկում տեղի ունեցած զանգվածային թունավորման հետևանքով տուժածների թիվն ավելացել է՝ հասնելով 70-ի, հայտնել է Ստավրոպոլի երկրամասի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Գերատեսչության տվյալներով՝ տուժածներից 59-ը գտնվում է ստացիոնար բուժման մեջ, իսկ ևս 11-ը բժշկական օգնություն է ստանում ամբուլատոր պայմաններում:
Այսպիսով՝ թունավորման դեպքերով հիվանդանոց դիմողների թիվը շարունակում է աճել: Ավելի վաղ նշվում էր սրճարան այցելելուց հետո բժշկական օգնության դիմած 50 քաղաքացու մասին:
«Ռոսպոտրեբնադզորը» հստակեցրել էր, որ հիվանդների մոտ սալմոնելա է հայտնաբերվել։ Սրճարանի գործունեությունը կասեցվել էր, ՌԴ քննչական կոմիտեն և դատախազությունն ստուգումներ են իրականացնում։
