ԵԱՏՄ-ի նոր սահմանափակումները Հայաստանում նեգատիվ տրամադրություն են ստեղծում միության նկատմամբ: Այս մասին Սևանում քարոզարշավի ժամանակ, պատասխանելով ռուսական «Իզվեստիա»-ի հարցերին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այն, ինչ վերաբերում է բուսասանիտարականին, դա սովորական բան է։ Դա միշտ էլ եղել է և պետք է լինի, որովհետև, անշուշտ, այն ապրանքների առողջությունն ու որակը, որոնք մենք մատակարարում ենք երկրների միջև և ԵՄ, շատ կարևոր է։
Բայց այս պահին դա քաղաքականացվում է։ Եվ ես վախենում եմ, որ դա որոշակի բացասական տրամադրություններ կստեղծի Հայաստանի Հանրապետությունում եվրոպական ներդրումների ուղղությամբ»,- ասել է Փաշինյանը: