Թրամփը Ալեքսանդր Օլդենին առաջադրել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիվանագետ Ալեքսանդր Օլդենին առաջադրել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Օլդենը դիվանագետ է և միջազգային անվտանգության փորձագետ։ Թրամփի առաջին վարչակազմի օրոք նա աշխատել է Պետդեպարտամենտում, Ազգային անվտանգության խորհրդում և Պենտագոնում։

Նա պետք է հաստատվի ԱՄՆ Սենատի կողմից՝ պաշտոնը ստանձնելու համար։

Leave a Comment