Զինծառայողի մահվան առնչությամբ քրվարույթ է նախաձեռնվել – armeniatoday.am

Քննչական կոմիտեն զինծառայող Արամայիս Գևորգյանի մահվան առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնել։

ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնել է, որ վարույթը նախաձեռնվել է զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշով (Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մաս, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարով):

ՔԿ-ից հավելել են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախաքննությունը շարունակվում է:

Զինծառայողի մահվան մասին այսօր ավելի վաղ հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Ավելի վաղ News.am-ը գրել էր, որ դեպքը տեղի է ունեցել Կապանի զորամասերից մեկում։ Կայքի տեղեկություններով՝ զինծառայողի մարմինը հայտնաբերվել է կախված վիճակում։ Զինծառայողը, կայքի տվյալներով, արցախցի էր՝ ընտանիքը տեղահանվել էր Լաչինից, տղան հունվարին պետք է զորացրվեր, 20-ամյակը շուտով լրանալու էր։

Leave a Comment